Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ թիվ ՎԴ/0138/05/21

08.04.2022

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

ԱՁ Հայկուշ Սաֆարյանին
Հասցե` ՀՀ, ք. Սևան, Նալբանդյան փող. 12/15

Սույն գրությամբ տեղեկացնում եմ, որ ըստ հայցի Լիլիա Ենոքյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Էրեբունու բաժնի 28.08.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 000000019240 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ/0138/05/21 վարչական գործի դատաքննությունը նշանակվել է 2022 թվականի ապրիլի 12-ին, ժամը 10:00-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 11-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ՝ առկայության դեպքում և այլն):
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՆԱԶԵԼԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 20-97-11 (107)

Էլ. փոստ`