Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/21239/02/21քաղաքացիական գործով Արամ Յուրիկի Մանուկյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

01.02.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21239/02/21



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10 հունվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան/, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Արամ Յուրիկի Մանուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին.

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Արամ Յուրիկի Մանուկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատավոր Դիանա Հովհաննիսյանի վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 29.08.2022թ. մակագրվել և 01.09.2022թ. հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Դատարանը 07.09.2022թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 11.10.2022թ., այնուհետև՝ 10.01.2023թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Վերը նշված իրավադրույթներից ելնելով և նկատի ունենալով, որ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ, չի ներկայացվել հակընդդեմ հայց, բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված դեպքերը՝ Դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով`

ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/21239/02/21 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Դատական ակտը կհրապարակվի 2023 թվականի ապրիլի 19-ին` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:



ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`