Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱԴ2/1322/02/22 գործով դատական ծանուցագիր

03.02.2023

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով












ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ

0501,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, էլեկտրոնային փոստի հասցեն՝
talin-dataran@mail.ru, www.court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/1322/02/22
«03 » փետրվարի 2023թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ`
Նիկոլ Պանդուխտի Տոնոյանին / ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Մաստարա 5-րդ փողոց, 25-րդ տուն /

ՈՐՈՇՈՒՄ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25 հունվարի 2023թ. ք.Թալին

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝

Նախագահությամբ՝ դատավոր Զարուհի Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Վիկտորյա Ղազարյանի
մասնակցությամբ՝
Դիմողի ներկայացուցիչ՝ Միհրան Արշակյանի
Անգործունակ ճանաչվող անձ՝ Նիկոլ Տոնոյանի
Ներկայացուցիչ՝ Աննա Խաչատյանի

դռնբաց դատական նիստում քննելով ըստ դիմումի ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի ղեկավարի (այսուհետ նաև՝ Դիմող), դիմումի քննության ելքով շահագրգռված անձ՝ Նիկոլ Պանդուխտի Տոնոյանի, Իրավասու մարմին` ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի խնամակալության խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ Նիկոլ Պանդուխտի Տոնոյանին (ծնված՝ 02.09.1959 թվականին, անձնագիր՝ AU0361436 տրված 20.07.2021թ. 054-ի կողմից, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Մաստարա 5-րդ փողոց, 25 տուն) անգործունակ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով փորձաքննություն նշանակելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Թալին համայնքի ղեկավարն, ով ի պաշտոնեի հանդիսանում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի խնամակալության խնամակալության և հոգաբարձության մարմնի ղեկավարը, 26.12.2022 թվականին դիմում է ներկայացել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Նիկոլ Պանդուխտի Տոնոյանին (ծնված՝ 02.09.1959 թվականին, անձնագիր՝ AU0361436 տրված 20.07.2021թ. 054-ի կողմից, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Մաստարա 5-րդ փողոց, 25 տուն) անգործունակ ճանաչելու վերաբերյալ պահանջով:
Դիմումը և դրան կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 27.12.2022 թվականին:
Դատարանի 09.01.2023թ. որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանը նույն օրը որոշում է կայացրել անգործունակ ճանաչվող անձին իրավական օգնություն տրամադրելու մասին, որն ուղարկվել է ՀՀ Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ:
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 23.01.2023թ. թիվ ՀՊԳ-Ք/92/23-Ա որոշմամբ Նիկոլ Պանդուխտի Տոնոյանի ներկայացուցիչ է նշանակվել Աննա Խաչատրյանը:
25.01.2023թ. նախնական դատական նիստի ընթացքում քննարկվել է Դիմողի ներկայացուցչի միջնորդությունը դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:
Դիմողը, անգործունակ ճանաչվող անձը և նրա ներկայացուցիչը չեն առարկել փորձաքննության կատարման վերաբերյալ:
Դատական նիստի ընթացքում նախագահողի հարցերին Նիկոլ Տոնոյանը պատասխանել է ոչ հստակ, նրա խոսքը եղել է անհասկանալի, մտքերը փոխկապակցված չեն եղել: Վարքագիծը եղել է դժվար վերահսկելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր նախաձեռնությամբ։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն նշելու այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց առաջին ատյանի դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն:
Լսելով դատավարության մասնակիցներին, գնահատելով անգործունակ ճանաչվող անձի վարքագիծը՝ Դատարանը գտնում է, որ դիմումի հիման վրա Նիկոլ Պանդուխտի Տոնոյանին անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով պետք է նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն։
Դատարանը գտնում է նաև, որ փորձաքննության կատարումը պետք է հանձնարարել ՀՀ ԱՆ կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե նշանակվել է փորձաքննություն:
Նկատի ունենալով, որ սույն գործով նշանակվում է դատահոգեբուժական փորձաքննություն, և առանց փորձագետի եզրակացության՝ դիմումի հետագա քննությունն աննպատակահարմար է, Դատարանը գտնում է, որ գործի վարույթը ենթակա է կասեցման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 5-րդ, 86-րդ, 157-րդ, 158-րդ, 199-րդ, 200-րդ, 252-րդ, 360-362-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Դիմողի ներկայացուցչի միջնորդությունը բավարարել:
2. Սույն քաղաքացիական գործով նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին:
3. Փորձագետ(ներ)ին առաջադրել հետևյալ հարցերը.
- Արդյո՞ք Նիկոլ Պանդուխտի Տոնոյանն ունի հոգեկան խանգարում և եթե ունի, ապա ինչ տեսակի հիվանդությամբ է վերջինս տառապում:
- Արդյո՞ք Նիկոլ Պանդուխտի Տոնոյանը կարող է հասկանալ իր գործողությունների նշանակությունը:
- Արդյո՞ք Նիկոլ Պանդուխտի Տոնոյանը կարող է ղեկավարել իր գործողությունները:
4. Փորձագետ(ներ)ին խնդրել առաջադրել նաև այլ հարցեր, որոնք անհրաժեշտ են սույն փորձաքննության լրիվությունն ապահովելու համար և կառաջանան փորձաքննության ընթացքում, կմտնեն հոգեբույժ-փորձագետների իրավասության մեջ:
5. Հանձնարարել ՀՀ ԱՆ կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի ղեկավարին՝ փորձագետ(ներ)ին նախազգուշացնել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և նախազգուշացնելու մասին ստորագրությունը եզրակացության հետ միասին ուղարկել դատարան։
6. Քաղաքացիական գործի վարույթը կասեցնել մինչև գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին Դատարանին հայտնի դառնալը։
Որոշումը՝ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասով, ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
Որոշումը՝ քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասով, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ գործին մասնակցող անձանց կողմից այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Թալին, Խանջյան 13

Հեռ..` 02492-2-21-61

Էլ. փոստ`