Թիվ ՏԴ/0146/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
09.02.2023
Պատասխանող՝ Արտակ Խոջայանին
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am
ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Հայցվոր «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի
ներկայացուցիչ՝ Էմիլ Ամիրխանյանին
Հասցե` ք. Երևան, Բյուզանդ 17, 4-րդ հարկ, սենյակ 38
Պատասխանողներ՝ Տավուշի մարզի Աչաջուր համայնքին
Հասցե` Տավուշի մարզ, գ. Աչաջուր, Հրապարակի 4
Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքին
Հասցե` Տավուշի մարզ, գ. Ակնաղբյուր, 2 փող., 1 նրբ., տուն 1
Լևոն Խոջայանին
Հասցե` Տավուշի մարզ, գ. Աչաջուր, 13 փող., տուն 23
Արթուր Խոջայանին
Հասցե` Տավուշի մարզ, գ. Աչաջուր, 13 փող., տուն 23
Արտակ Խոջայանին
Հասցե` Տավուշի մարզ, գ. Աչաջուր, 13 փող., տուն 23
Սերոժ Խոջայանին
Հասցե` Տավուշի մարզ, գ. Աչաջուր, 13 փող., տուն 23
Սիրամարգ Մնացականյանին
Հասցե` Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ 3 Շ., 18/8
«Սլովակիա» ՍՊԸ-ին
Հասցե` ք. Երևան, Պ. Սևակի 8/1 շենք
Արսեն Մնացակյանին
Արշակ Մնացականյանին
Աննա Մնացականյանին
Սոֆյա Գրիգորյանին
Երրորդ անձ՝ «Տավուշ հոլդինգ» ՍՊԸ-ին
Հասցե` ք. Երևան, Պ. Սևակի 8/1
Ուղարկվում է թիվ ՏԴ/0146/02/19 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Անանյան) Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակել մասին որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 23.02.2023թ.՝ ժամը 11:30-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, իրավունք ունի կիրառելու հեռակա դատաքննություն այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել նախնական դատական նիստին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Առդիր՝ 1 թերթ:
Դատավոր՝ Ն. Անանյան
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2
Հեռ..` (0266) 2-22-02
Էլ. փոստ`