Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/63776/02/22 քաղաքացիական գործով Տիգրան Ռաժդենի Բաբերցյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.02.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/63776/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին

12 դեկտեմբերի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Գոհար Ռաժդենի Բաբերցյանի հայցադիմումին /այսուհետև՝ հայցադիմում/ ընդդեմ Տիգրան Ռաժդենի Բաբերցյանի /այսուհետև՝ Պատասխանող/, երրորդ անձ Արփենիկ Միհրանի Բաբերցյան՝ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 05.12.2022թ., 06.12.2022թ. մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին, դատավորի աշխատակազմին է տրամադրվել 08.12.2022 թ.:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`