Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/26412/02/22 Պատասխանող՝ «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ին Հասցե` ՀՀ, ք. Երևան, Արցախի փ., 8 Բ շ.

27.02.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի


Որպես պատասխանող կողմ, 2023 թվականի մարտի 29-ին, ժամը 10:00-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/26412/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Իրինա Հրաչյաի Զաքարյանի, Նաիրա Ավետիքի Օհանյանի, Անուշ Օնիկի Դարբինյանի, Հասմիկ Մայիսի Մարկոսյանի, Կարինե Վալենտինի Աբելյանի,Ռոզա Գրիգորի Առաքելյանի, Սաթենիկ Սերգեյի Շիրինյանի, Գայանե Գուրգենի Դավթյանի, Տամելա Բեյբուդի Խեչումյանի և Բալասան Վարդգեսի Ստեփանյանի հայցին ընդդեմ «Երևանի Երկաթուղու Պոլիկնիկա» ՓԲԸ-ի՝ աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար տուժանքի բռնագաձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն տեղափոխվել է Հալաբյան 41ա շենք/ 10-րդ հարկ, 1-ին դահլիճ/:



Դատավորի օգնական Անի Թելունց

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 511-813

Էլ. փոստ`