Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/8523/02/22 քաղաքացիական գործով հայցվոր Հովհաննես Գևորգի Գևորգյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

09.03.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԴ/8523/02/22
20 փետրվարի 2023թ.



Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ



Հայցվոր` Հովհաննես Գևորգի Գևորգյանին

/ՀՀ ք. Երևան, Հր. Քոչարի փ., 23 շ., բն. 62

ՀՀ ք.Երևան, Գրողների 20/





Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/8523/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Հովհաննես Գևորգի Գևորգյանի ընդդեմ Հեղինե Ժորայի Հովհաննիսյանի, իրավասու մարմիններ՝ Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության մարմիններ՝ երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին:

Դուք որպես հայցվոր տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2023թ. ապրիլի 05-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում նստավայարը Արաբկիր, /հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 , դահլիճ 09/:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Միաժամանակ դատարանը նախազգուշացնում է Ձեզ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:

Դատավորի օգնական` Ռ. Ավագյան

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +37410 20-90-92

Էլ. փոստ`