Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/43193/02/19 քաղաքացիական գործով <<Էրեբունի շուկա>> ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

30.03.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ <<Էլեկտրոլյուքս>> ՍՊԸ-ի, Մուշեղ Յուրայի Մկրտչյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի <<Էլեկտրոլյուքս>> ՍՊԸ-ի ընդդեմ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության, երրորդ անձիք՝ Բաբկեն Աշոտի Վարդանյանի, <<Էրեբունի շուկա>> ՍՊԸ-ի՝ ապահովագրական վկայագիրը չկնքված ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի ընդդեմ <<Էլեկտրոլյուքս>> ՍՊԸ-ի, Մուշեղ Յուրայի Մկրտչյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի <<Էլեկտրոլյուքս>> ՍՊԸ-ի ընդդեմ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության, երրորդ անձիք՝ Բաբկեն Աշոտի Վարդանյանի, <<Էրեբունի շուկա>> ՍՊԸ-ի՝ ապահովագրական վկայագիրը չկնքված ճանաչելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 17.04.2023 թվականին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`