Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/44260/02/19 քաղաքացիական գործով Տիգրան Ալեքսանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

30.03.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը




ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք․ Երևան, Հալաբյան 41ա, Հեռ. (010) 51-18-13 (436)

ԴԴ 9.1/
<<ՊիՎիԷմ>> ՍՊԸ-ի փորձագետ Տիգրան Ալեքսանյանին
/ք. Երևան, Մամիկոնյանց 47/6/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս.Սահակյանի/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/44260/02/19 քաղաքացիական գործը:
01.09.2022թ. ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացված միջնորդությամբ հայցվորի ներկայացուցիչը խնդրել է 04.01.2022թ. թիվ ԵԴ/44260/02/19 քաղաքացիական գործով կայացված վճռում տեղ գտած թվաբանական սխալը կամ վրիպակն ուղղել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փորձագետն առաջին ատյանի դատարանի նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ իր եզրակացությունը պարզաբանելու նպատակով կարող է հրավիրվել հարցաքննության:
Տվյալ դեպքում Դատարանը գտնում է, որ <<ՊիՎիԷմ>> ՍՊԸ-ի թիվ 21/005-Շ եզրակացությունը պարզաբանելու նպատակով անհրաժեշտ է հարցաքննել փորձագետ Տ. Ալեքսանյանին։
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ապահովել փորձագետ Տ. Ալեքսանյանի մասնակցությունը 12.04.2023թ.-ին, ժամը 12։00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, նիստերի դահլիճ 8/ կայանալիք դատական նիստին։
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ․ ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`