Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ԵԴ/29871/02/21

12.04.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.՝ (010) 20-97-01, www.court.am

№ ԴԴ-20/Ե-
Գործ ԵԴ/29871/02/21
<<3>> ապրիլի 2023թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ


Պատասխանող՝ Հենրիկ Վարդանի Չապարյանին
/ք.Երևան, Էրեբունի, Նոր Արեշ 35 փող., 127/1 շ., 16 բն./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 03.04.2023թ. (դատավոր՝ Ա. Ստեփանյան) որոշմամբ վարույթ է ընդունվել <<Լոմբարդ Պլյուս>> ՍՊ ընկերության ընդդեմ Հենրիկ Վարդանի Չապարյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքերի վրա տարածելու պահանջների մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Նշված որոշման համաձայն՝ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 02.10.2023, ժամը 10:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ.ԴԱՎԻԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-97-01

Էլ. փոստ`