Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/0899/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

13.04.2023

Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԾԱՆՈՒՑՈՒՄ


Պարտապան՝ Սևան Պավելի Զարգարյանին
ք․Երևան, Թումանյան փողոց շենք 31 բնակարան 59


ՀՀ Սնանկության դատարանի 23.03.2023 թվականի որոշմամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումը Սևան Պավելի Զարգարյանին (հասցե՝ք․Երևան, Թումանյան փողոց շենք 31, բնակարան 59, նույնականացման քարտ՝005750419) սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Ծանուցվում եք, որ սույն սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են սնանկության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
15-օրյա ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում դատարանը գործի քննությունը կիրականացնի Սնանկության մասին ՀՀ օրենքի 103-րդ հոդվածով սահմանված պարզեցված ընթացակարգով։
Սնանկության գործի մասին տեղեկատվությունը հասանելի է դատական համակարգ տեղեկատվական համակարգում՝datalex.am։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն․ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 74-28-20

Էլ. փոստ`