Թիվ ԵԴ/37634/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Վարդուհի Միշայի Ոսկանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
13.04.2023
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով Հակոբ Պարգևի Թորոսյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ <<Արեվե>> ՍՊԸ-ի, Վարդուհի Միշայի Ոսկանյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ)՝ նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք տրանսպորտային միջոցի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը
ՈՐՈՇԵՑ
1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Հակոբ Պարգևի Թորոսյանի ընդդեմ <<Արեվե>> ՍՊԸ-ի, Վարդուհի Միշայի Ոսկանյանի՝ նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք տրանսպորտային միջոցի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 07.06.2023 թվականին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`