Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ1/0176/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

25.04.2023

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող
Թերմինե Անտոնի Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Լուկաշին փ., տուն 24/1

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Թերմինե Անտոնի Հակոբյանի, Անտոն Արշալույսի Հակոբյանի, Թամարա Թոռնիկի Խուրշուդյանի, Ալինա Անտոնի Հակոբյանի, Էդվարդ Անտոնի Հակոբյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքերից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում ամբողջ գույքերը հրապարակային սակարությունների միջոցով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության համասեփականատերերի միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու և պատասխանողի համապատասխան բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող՝ Թերմինե Անտոնի Հակոբյանին (ՀՀ, ք. Երևան, Լուկաշին փ., տուն 24/1), սակայն դատարանը չի ստացել հետադարձ ծանուցում:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 25)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 25

Հեռ..` 025224388

Էլ. փոստ`