Թիվ ԵԴ2/2174/02/23 քաղաքացիական գործով Կարեն Նորիկի Հովսեփյանին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հաղորդագրություն
15.05.2023
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2023թ. մայիսի 12-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Արփի Մանուկի Մկրտչյանի՝ Կարեն Նորիկի Հովսեփյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին դիմումը:
Կարեն Նորիկի Հովսեփյանի /ծնված՝ 23.05.1983թ., վերջին հայտնի բնակության և հաշվառման հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Թորոմանյան փողոց, 40 տուն/ վերաբերյալ տեղեկություն ունեցող անձանց խնդրում ենք այդ մասին հայտնել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /ՀՀ, ք.Երևան, Աջափնյակ, Հալաբյան 41ա/:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)
Էլ. փոստ`