Թիվ ՏԴ/1423/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
18.05.2023
Պատասխանող՝ «ՊՈԼԻՄԵՏ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ
ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Վազաշեն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1423/02/22
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
18 մայիսի 2023թ. ք. Նոյեմբերյան
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան)՝
նախագահությամբ՝
քարտուղարությամբ՝
մասնակցությամբ՝
դատավոր Նարինե Անանյանի,
Ռուզաննա Մամյանի,
հայցվորների ներկայացուցիչ
Սուրեն Գասպարյանի,
դռնբաց դատական նիստում քննարկելով ըստ հայցի Սուրիկ Մեսրոպի Ղազարյանի, Գրիգոր Միսակի Սարհատյանի, Հովիկ Ցոլակի Գյոզալյանի և Սամվել Լևոնի Ճոկլինյանի (այսուհետ՝ Հայցվորներ) ընդդեմ «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Սույն քաղաքացիական գործով 12.04.2023թ., 04.05.2023թ. և 18.05.2023թ. նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով սահմանված գործողությունները և 18.05.2023թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում գործը համարել է դատաքննության նախապատրաստված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Սույն քաղաքացիական գործը նշանակել դատաքննության 01.06.2023թ.՝ ժամը 16:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02, tavush@court.am, court.am
ԴԴԱ-15/Ե_______________
«_____» _______________ 2023թ.
Հայցվորների ներկայացուցիչ՝ Սուրեն Գասպարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Վասիլյան 2/2
Պատասխանող՝ «ՊՈԼԻՄԵՏ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ
ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Վազաշեն
Ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) թիվ ՏԴ/1423/02/22 քաղաքացիական գործով «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը:
Սույն գործով նշանակված է դատաքննություն 2023 թվականի հունիսի 01-ին՝ ժամը 16:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Առդիր՝ «1» թերթից:
Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2
Հեռ..` (0266) 2-22-02
Էլ. փոստ`