Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ/3304/02/23 քաղաքացիական գործով պատասխանող <<Դիեքս փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

22.05.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննարկելով ըստ հայցի Արման Կարապետի Մարտիրոսյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի, <<Դիեքս փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ), երրորդ անձ՝ Հենրիկ Ահարոնի Աբրոյանի (այսուհետ նաև՝ Երրորդ անձ)՝ փորձագետի եզրակացությունն անվավեր ճանաչելու և ապահովագրական վճարը հատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. Արման Կարապետի Մարտիրոսյանի ընդդեմ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի, <<Դիեքս փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ Հենրիկ Ահարոնի Աբրոյանի՝ փորձագետի եզրակացությունն անվավեր ճանաչելու և ապահովագրական վճարը հատուցելու պահանջների մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Հայցադիմումը դատարանում ներկայացված համարել այն սկզբնապես ներկայացելու օրը, այն է՝ 26.01.2023 թվականը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`