Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/6826/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Մհեր Անդրանիկի Սիմոնյան վերաբերյալ դատական ծանուցագիր

26.05.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև` Դատարան), քննարկելով քաղաքացիական գործով, ըստ հայցի Մհեր Անդրանիկի Սիմոնյանի (այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Ասյա Արսենի Քոչարյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` երեխայի հայրությունն որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Ասյա Արսենի Քոչարյանի ընդդեմ Մհեր Անդրանիկի Սիմոնյան՝ երեխայի բնակության վայրն որոշելու, ալիմենտ բռնագանձելու, երեխայի խնամքին, դաստիարակությանը, ինչպես նաև կրթությանը վերաբերող բոլոր հարցերը երեխայի մորը տրամադրելու պահանջների մասին, քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու անհրաժեշտության հարցը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Մհեր Անդրանիկի Սիմոնյանի ընդդեմ Ասյա Արսենի Քոչարյանի` երեխայի հայրությունն որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Ասյա Արսենի Քոչարյանի ընդդեմ Մհեր Անդրանիկի Սիմոնյան՝ երեխայի բնակության վայրն որոշելու, ալիմենտ բռնագանձելու, երեխայի խնամքին, դաստիարակությանը, ինչպես նաև կրթությանը վերաբերող բոլոր հարցերը երեխայի մորը տրամադրելու պահանջների մասին, վերսկսել:
2. Քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 12.06.2023 թվականին, ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`