Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ3/0025/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.05.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԼԴ3/0025/02/23 N Ե _____________/23
30 մայիսի 2023թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ



Երրորդ անձինք՝ Մարգար Էդվարդի Պապիկյանին
Սիլվա Մարգարի Պապիկյանին
Նարինե Մարգարի Պապիկյանին
/ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Դպրոցականների փողոց, 9-րդ թաղամաս, 13/2 շենք, բն. 2/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արմինե Մարգարի Պապիկյանի՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Նադեժդա Տիգրանի Պողոսյանի, Մարգար Էդվարդի Պապիկյանի, Սիլվա Մարգարի Պապիկյանի և Նարինե Մարգարի Պապիկյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Գործով դատական նիստ է նշանակվել 2023 թվականի հունիսի 26-ին, ժամը 11:10-ին /ՀՀ, ք. Տաշիր, Ջահուկյան 19/:
Երրորդ անձանց՝ Մարգար Էդվարդի Պապիկյանին, Սիլվա Մարգարի Պապիկյանին և Նարինե Մարգարի Պապիկյանին /ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Դպրոցականների փողոց, 9-րդ թաղամաս, 13/2 շենք, բն. 2/ ուղարկված դատավարական փաստաթղթերով փոստային ծառայությունից հետ են վերադարձվել «Տեղափոխված» նշումներով:

Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:

Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254)2-25-15

Էլ. փոստ`