Թիվ ԼԴ/0591/02/23 քաղաքացիական գործով պատասխանող ՇՈՂԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր
06.06.2023
ՇՈՂԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Կասյան փող., 13/16/
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Շողիկ Հարությունի Մկրտչյանի` ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ գործի նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 15:30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 2 22 03
Էլ. փոստ`