Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԿԴ/3142/02/11 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.06.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
998 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Թիվ ԵԿԴ/3142/02/11 քաղաքացիական գործով

Պատասխանող՝ «Գապբնակշին» ՍՊԸ-ին
ք,Երևան, Եկմալյան 6
«Գապբնակշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչը, լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայր (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41ա) թիվ ԵԿԴ/3142/02/11քաղաքացիական գործով, որպես պատասխանողի ներկայացուցիչ, մասնակցելու նախնական դատական նիստի, որը տեղի է ունենալու 2023թ. հուլիսի 03-ին ժամը 10:00-ին:
Ծանուցում. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է որոշում կայացնել գործի քննությունը Ձեր բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
1. Գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե`
1) կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ կամ
2) կողմերը գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին, կամ
3) դատարանը հանգում է այն եզրակացության, որ`
ա) գործի էությունից բխում է դրա անհապաղ քննության անհրաժեշտությունը,
բ) գործով ապացուցման ենթակա փաստերի մասին հնարավոր է եզրակացության հանգել գործում առկա ապացույցների հետազոտման և գնահատման հիման վրա, և չկա իրավունքի հետ կապված վեճ,
գ) հայցն ակնհայտ հիմնավոր է կամ
դ) հայցն ակնհայտ անհիմն է:
Դուք կարող եք դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր ՀՀ քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեով կամ m.stepanyan@court.am էլեկտրոնային հասցեով:



Հասցե` ՀՀ քաղաք Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010 511 813, ներքինը 434

Էլ. փոստ`