Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2921/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

14.06.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գոռ Աբովի Հարոյանին
/ՀՀ, ք.Երևան, Հաղթանակ 6 փ․, 52 տ․/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Գոռ Աբովի Հարոյանի ընդդեմ Նինա Հրաչիկի Հակոբյանի՝ իրավասու մարմիններ՝ Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների խնմակալության և հոգաբարձության հանձնաժողովներ՝ երեխաների բնակության վայրն ըստ հոր բնակության վայրի սահմանելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Նինա Հրաչիկի Հակոբյանի ընդդեմ Գոռ Աբովի Հարոյանի՝ երեխաների բնակության վայրն ըստ մոր բնակության վայրի սահմանելու պահանջի մասին թիվ ԵԴ/2921/02/23 քաղաքացիական գործը:

2023 թվականի մայիսի 12-ին դատարանի կողմից Ձեզ էր ուղարկվել հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ գործին մասնակցող անձանց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը պարզաբանող ուղեկցական գրությամբ, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը /հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ գործին մասնակցող անձանց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը պարզաբանող ուղեկցական գրությամբ, դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`