Թիվ ԼԴ/1439/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
19.06.2023
հայցվոր` Արթուր Միքայելի Ղալաչյանին
հասցեն` ք.Վանաձոր, Սունդուկյան փող. 31
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արթուր Միքայելի Ղալաչյանի ընդդեմ Վանաձոր համայնքի` վնասի հատուցման պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 11․07․2023 թվականին, ժամը 17:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`