Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/2862/05/20 քաղաքացիական գործով դատական ծանուցում

22.06.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ <<Սիվաս>> ՍՊԸ
/ՀՀ, ք.Երևան, Զարյան փ․, տուն 35/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում թիվ ՎԴ/2862/05/20 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՌԻՈ>> ՓԲ ընկերության ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, <<Սիվաս>> ՍՊ ընկերության, որով հայցվորը խնդրել է՝ Երևանի քաղաքապետարանի և <<Սիվաս>> ՍՊ ընկերության միջև 16.04.2002 թվականին կնքված հողի վարձակալության թիվ 465/ԳԱ պայմանագիրը համարել լուծված դրա ժամկետի լրանալու հիմքով՝ 06.03.2017 թվականից, և որպես հետևանք պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին դիմել ՀՀ կադաստրի կոմիտե 16.04.2002 թվականի թիվ 465/ԳԱ վարձակալության պայմանագրից ծագած իրավունքի դադարման պետական գրանցման համար, պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին հետագայում ձեռնպահ մնալ նույն նպատակով՝ հեղուկ վառելիքի վաճառքի, պահեստավորման նպատակով, հողամասը վարձակալության տրամադրելուց:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 10:30-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`