Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/40758/02/22 քաղաքացիական գործով Բորիս Կարապետյան վերաբերյալ դատական ծանուցագիր

26.06.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/40758/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08 հունիսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը /նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան/, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱյԴԻ բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Սոնա Կարապետյանի, Նիկիտա Բաբայանի, 3-րդ անձ՝ Բորիս Կարապետյան, գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասին.

ՊԱՐԶԵՑ

09.08.2022 թվականին <<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սոնա Բորիսի Կարապետյանի, Նիկիտա Լևոնի Բաբայանի, 3-րդ անձ՝ Բորիս Ավանեսի Կարապետյան՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանին և դատավորի աշխատակազմին է հանձնվել 10.08.2022թ.:
Դատարանի 20.02.2023 թվականի որոշմամբ որոշվել է գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 04.04.2023թ., այնուհետև՝ 08.06.2023թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304 հոդվածի 1-ին մասի համաձայն` արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304 հոդվածի 2-րդ մասի համաձայն` արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
Վերը նշված իրավադրույթներից ելնելով և նկատի ունենալով, որ սույն գործով պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, պատասխանողը չի վիճարկել գործարքի վավերությունը, ինչպես նաև գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայությունը, Դատարանը գտնում է, որ սույն գործը քննելիս պետք է կիրառել արագացված դատաքննություն:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 150-րդ, 303-րդ, 304-րդ, 305-րդ հոդվածներով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/40758/02/22 քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն:
Դատական ակտը կհրապարակվի 2023թ. հուլիսի 10-ին` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:



ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`