Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1056/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

28.06.2023

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Հայցվոր ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավար՝
Արթուր Ճաղարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան 6

Պատասխանող՝ «ԿՈԿ ՍԻՍՏԵՄ» ՍՊԸ-ին
Հասցե՝ ք. Երևան Մյասնիկյան 57/9


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1056/02/23

ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28 հունիսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ընդդեմ «ԿՈԿ ՍԻՍՏԵՄ» ՍՊԸ-ի՝ նախկին վիճակի վերականգնման՝ ինքնակամ կառույցի քանդման և արդյունքում պատճառված վնասի հատուցման պահանջների մասին քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց

Ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 10.05.2023թ. որոշմամբ:
27.06.2023թ. Դատարանին է հանձնվել հայցադիմումի պատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու (...) օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է նշանակել նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Նախնական դատական նիստ նշանակել 03.08.2023թ.՝ ժամը 15:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`