Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/789902/23 քաղաքացիական գործով պատասխանող Ստեփան Արամի Պետրոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

07.07.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Ժենյա Մկրտիչի Մեյմարյանի, Արմեն Ստյոպայի Պետրոսյանի (այսուհետ՝ նաև Հայցվորներ) ընդդեմ Մանյակ Սահակի Խաչատրյանի, Ժենյա Արամի Պետրոսյանի, Ստեփան Արամի Պետրոսյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)՝ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. Ժենյա Մկրտիչի Մեյմարյանի, Արմեն Ստյոպայի Պետրոսյանի ընդդեմ Մանյակ Սահակի Խաչատրյանի, Ժենյա Արամի Պետրոսյանի, Ստեփան Արամի Պետրոսյանի՝ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`