Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/2076/02/23 քաղաքացիական գործով Աշոտ Անդրանիկի Գեղամյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

21.07.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/2076/02/23


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Գործի ելքով չշահագրգռված երրորդ անձինք ներգրավելու մասին

29 հունիսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով ԵԴ2/2076/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ «Արմենիա ինշուրանս» ԱՍՊ ընկերության միջնորդությանը՝ երրորդ անձինք ներգրավելու մասին,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի, /դատավոր Ա. Մկրտչյան/վարույթում քննվում է Մարիամ Ռուբիկի Խաժակյանի հայցն ընդդեմ «Սիլ ինշուրանս» ԱՓԲ ընկերության, երրորդ անձ «Արմենիա ինշուրանս» ԱՍՊ ընկերություն՝ ապահովագրական հատուցումը մերժելու մասին որոշում-ծանուցումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ պատասխանողից հօգուտ հայցվորի 800000 ՀՀ դրամ որպես ապահովագրական հատուցման գումար բռնագանձելու և հայցվորին՝ որպես ապահովադրի, բազիսային բոնուս-մալուս դասում վերականգնելու պահանջների մասին:
Դատարանի 30.05.2023թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 29.06.2023թ.:
Երրորդ անձ «Արմենիա ինշուրանս» ԱՍՊ ընկերության կողմից ներկայացվել է միջնորդություն՝ երրորդ անձ ներգրավելու մասին:
Միջնորդությամբ հայտնվել է, որ հայցը բավարարվելու դեպքում վճիռը կարող է ազդել գործով քննարկվող ՃՏՊ մյուս մասնակիցների՝ Տիգրան Աշոտի Գեղամյանի և Աշոտ Անդրանիկի Գեղամյանի իրավունքների և պարտականությունների վրա, կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը, քանի որ վերջիններս ստացել են ապահովագրական հատուցումը:
Գտել է,ն որ վերջիններիս պետք է ներգրավել որպես պատասխանողի կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք:
Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, արձանագրում է.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը: միջնորդություն:
Նույն իրավանորմի 4-րդ մասի համաձայն՝ եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:
Նույն իրավանորմի 5-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործին ներգրավելու կամ ներգրավելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:
Դատարանն արձանագրում է, որ հայցի ենթադրյալ բավարարման դեպքում դատական ակտը կարող է ազդել գործով քննարկվող ՃՏՊ մյուս մասնակիցների՝ Տիգրան Աշոտի Գեղամյանի և Աշոտ Անդրանիկի Գեղամյանի իրավունքների և պարտականությունների վրա, կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը, ուստի վերջիններիս պետք է ներգրավել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԴ2/2076/02/23 քաղաքացիական գործով որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք ներգրավել Տիգրան Աշոտի Գեղամյանին և Աշոտ Անդրանիկի Գեղամյանին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`