Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0721/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

24.07.2023

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Լիդա Առաքելյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ., 6-րդ շ., բն. 37

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0721/02/19

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13 հուլիսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

ծանոթանալով ըստ հայցի Լիդա Առաքելյաի և Լամարա Խոջումյանի ընդդեմ Կարինե Խոջումյանի՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Կարինե Խոջումյանի ընդդեմ Լիդա Առաքելյանի, Լամարա Խոջումյանի, Իջևան նոտարական տարածքի նոտար Գուրգեն Անանյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործին,
Պ Ա Ր Զ Ե Ց

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Արմենակյան) 22.07.2022թ. վճռով Լիդա Առաքելյանի և Լամարա Խոջումյանի հայցն ընդդեմ Կարինե Խոջումյանի՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին բավարարվել է, իսկ Կարինե Լեռնիկի Խոջումյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Լիդա Առաքելյանի, Լամարա Խոջումյանի, Իջևան նոտարական տարածքի նոտար Գուրգեն Անանյանի, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին մերժվել է:
Նշված վճռի դեմ Կարինե Լեռնիկի Խոջումյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2022 թվականի որոշմամբ բավարարվել է՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2022 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Նշված որոշման դեմ Լիդա Առաքելյաի և Լամարա Խոջումյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 15.03.2023թ. որոշմամբ վերադարձվել է, իսկ 17.05.2023թ. որոշմամբ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է:
Սույն քաղաքացիական գործը Դատարանին մակագրվել է 06.07.2023թ., իսկ Դատարանի աշխատակազմին է հանձնվել 10.07.2023թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում դատարանը գործն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը (…) վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով դատական ակտի բեկանման արդյունքում գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկված լինելու հանգամանքը և ղեկավարվելով վերոգրյալ նորմերով՝ Դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ՝ նշանակելով նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ, 411-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Նախնական դատական նիստ նշանակել 10.08.2023թ.՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ



ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am


ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Լամարա Խոջումյանի ներկայացուցիչ՝
Կարեն Ղալումյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Անկախության փ., 12/5

Լիդա Առաքելյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ., 6-րդ շ., բն. 37

Կարինե Խոջումյանի ներկայացուցիչ՝
Կորյուն Քիշմիրյանին
Հասցե՝ ք. Երևան, Գալշոյան թ., 12 շ., բն. 21

Իջևան նոտարական տարածքի նոտար՝
Գուրգեն Անանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան փ., թիվ 5

ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին
հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7

Ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) կողմից թիվ ՏԴ/0721/02/19 քաղաքացիական գործով կայացված «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 10.08.2023թ.՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Առդիր՝ «1» թերթ:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`