Թիվ ԼԴ4/1533/02/22 քաղաքացիական գործով պատասխանող ԷՐԻԿ ԿԱՐԱԿՈԶՈՎԻՆ ուղղված դատական ծանուցագիր
01.08.2023
ԷՐԻԿ ԿԱՐԱԿՈԶՈՎԻՆ
/Հասցե`ՀՀ, Լոռու մարզ, գ. Արջհովիտ/
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Էրիկ Մհերի Մագոյանի հայցի ընդդեմ Ալեքսանդր Կարակոզովի, Արմեն Կարակոզովի, Ռոբերտ Կարակոզովի և Էրիկ Կարակոզովի` ձեռքբերման վաղեմության ուժով ՀՀ Լոռու մարզի Արջհովիտ համայնքի 06-068-0038-0004 ծածկագրով տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 31-ին ժամը 15:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանողներ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 2 22 03
Էլ. փոստ`