Թիվ ԵԴ/23128/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
03.08.2023
Էդուարդ Ազատի Ասլանյանին
/ք.Երևան,Նոր Նորք 8-րդ զանգ., 30/29/
Քաղաքացիական գործ՝ ԵԴ/23128/02/21
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/23128/02/21 քաղաքացիական գործով /ըստ հայցի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Էդուարդ Ազատի Ասլանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին/ 13.04.2023 թվականին կայացված՝ կատարողական թերթ տալու դիմումն առանց քննության թողնելու մասին որոշման դեմ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք.Երևան, Նոր Նորք 8-րդ զանգված, 30/29» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Չի պահանջվել» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` 010-49-48-11, 330
Էլ. փոստ`