Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ3/1109/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Պատասխանող` ԱՁ Մխիթար Ազատյանին Երրորդ անձինք Գայանե Աշոտի Ղազարյանին /ՎՁՄ, Գ. Զառիթափ 1-ին փ. տ. 12 / Ալլա Մխիթարի Ազատյանին / ՎՁՄ, Գ. Զառիթափ/ Աննա Մխիթարի Ազատյանին / ք. Երևան Վ. Շենգավիթ 2 փ. 2 նրբ. տ. 6/ Ռոզա Մխիթարի Ազատյանին / ՎՁՄ, գ. Հեր Հեր 2 փ. տ. 12 /

04.08.2023

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Թիվ ԱՎԴ3/1109/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող` ԱՁ Մխիթար Ազատյանին
Երրորդ անձինք Գայանե Աշոտի Ղազարյանին
/ՎՁՄ, Գ. Զառիթափ 1-ին փ. տ. 12 /
Ալլա Մխիթարի Ազատյանին
/ ՎՁՄ, Գ. Զառիթափ/
Աննա Մխիթարի Ազատյանին
/ ք. Երևան Վ. Շենգավիթ 2 փ. 2 նրբ. տ. 6/
Ռոզա Մխիթարի Ազատյանին
/ ՎՁՄ, գ. Հեր Հեր 2 փ. տ. 12 /

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ3/1109/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Մարիամ Կամոյի Մաթևոսյանի ընդդեմ Միհրան Նելսոնի Ստեփանյանի՝ երեխայի նկատմամբ հայրությունը ճանաչելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին, քննությունը նշանակված է սույն թվականի հոկտեմբերի 04-ին ժամը 11:40-ին, դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի:
Նախագահող դատավոր՝ Գևորգ Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան
Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:
Նախագահող դատավոր՝ Գ.Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան

Հասցե` ք. Վեդի Թումանյան 1

Հեռ..` (0234) 2-42-78

Էլ. փոստ`