Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/27914/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցաիր

14.08.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am


Ռոբերտ Խաչիկի Աշուղյանին
ք.Երևան, Նոր Նորք, 8-րդ զանգված, 32 շենք, բնակարան 56

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/27914/02/22 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

Դատավորի օգնական Կ.Հովհաննիսյան



Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.05.2023թ.
ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում, քննարկելով թիվ ԵԴ/27914/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ռոբերտ Խաչիկի Աշուղյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը 22.06.2021թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ռոբերտ Խաչիկի Աշուղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.07.2021թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.10.2021թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/27914/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ռոբերտ Խաչիկի Աշուղյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2023թ սեպտեմբերի 12-ին, ժամը 10:45-ին



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ



Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`