Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ3/0058/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ հրապարակային ծանուցում

25.08.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԼԴ3/0058/02/23 N Ե __ ___/23
25 օգոստոսի 2023 թ.
Տաշիր համայնքի ղեկավարին

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 09.08.2023 թվականին վարույթ է ընդունել Արսեն Ռոմիկի Սահակյանի հայցադիմումն ընդդեմ Նվարդ Պետրոսի Տրանդաֆիլովայի՝ գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին:
Պատասխանող՝ Նվարդ Պետրոսի Տրանդաֆիլովային /ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Երևանյան փողոց, տուն 96/ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային կապի ծառայությունից հետ են վերադարձվել «Անհայտ» նշումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Խնդրվում է Ձեր վարչակազմի միջոցով դատավարական փաստաթղթերը հանձնել Պատասխանող՝ Նվարդ Պետրոսի Տրանդաֆիլովային, իսկ անհնարինության դեպքում հնարավոր սեղմ ժամկետում տրամադրել նրա բնակության վայրի վերաբերյալ տեղեկություն:
Առդիր՝ «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը և կից գրությունը՝ 2 թերթից:

Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254) 2-25-15

Էլ. փոստ`