Թիվ ԵԴ/10185/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Ստելլա Հարությունի Կարայանի վերաբերյալ դատական ծանուցագիր
31.08.2023
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ ԱՁ Իրինա Արամայիսի Վարդանյանի, ԱՁ Գայանե Կոլյայի Եղյանի, Ստելլա Հարությունի Կարայանի (այսուհետ նաև` Պատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու հարցը,
ՈՐՈՇԵՑ
1. Սահմանել թիվ ԵԴ/10185/02/23 քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ 11.12.2023 թվականին, ժամը` 14:10-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումն եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`