թիվ ԵԴ2/9628/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
31.08.2023
Ուղարկվում է թիվ ԵԴ2/9628/02/23 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանին ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա․ Շիլաջյան) 04․07․2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը։
Միաժամանակ տեղեկացվում է, որ սույն գործի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատապկան ակտը կհրապարակվի 04․10․2023 թվականին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (www.court.am):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Դուք որպես պատասխանող տեղեկացվում եք հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի և ժամկետի մասին:
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ պատասպխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանում պետք է նշվի` 1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը, 2) գործի համարը, 3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, 4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), 5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, 6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, 7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, 8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը. 2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված. 3) պատասխանողի միջնորդությունները. 4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար. 5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացվել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործը քննվում է պարզեցված վարույթի կարգով՝ Ձեզ պարզաբանվում է նաև հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունները, դրանց կատարման ժամկետները և չկատարելու հետևանքները:
Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
«1.Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2.Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3.Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4.Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն՝
«1. Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.
3) հայցվորը հրաժարվել է պահանջից.
4) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:
2. Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
3. Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` 010-24-08-31
Էլ. փոստ`