Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/53538/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.09.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/53538/02/22 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Երրորդ անձ՝ Արսեն Գագիկի Մարգարյանին
ՀՀ, ք. Երևան, Արարատյան 1-ին զանգված, 6 շենք, բնակարան 45

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է քննվել քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ինգո Արմենիա>> ԱՓԲԸ-ի ընդդեմ <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ Արսեն Գագիկի Մարգարյան՝ մեղավորությունը ճանաչելու պահանջի մասին:
Պատասխանող <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի կողմից 01.09.2023 թվականին ներկայացվել է դիմում՝ վրիպակի ուղղում կատարելու և լրացուցիչ որոշում կայացնելու վերաբերյալ:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ միջնորդությունը քննարկելու վերաբերյալ դատական նիստ է հրավիրվել 2023 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրոի 196-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծվում է դատական նիստում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով լրացուցիչ վճիռ կայացնելու միջնորդության, որը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`