Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0673/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

06.09.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Երվանդ Գագիկի Գրիգորյանին
/ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Անդրանիկ փող․ տուն 28/

Դատական Ծանուցագիր
Տեղեկացնում ենք, որ Թիվ ՍԴ3/673/02/23 քաղաքացիական գործով 04․09․2023թ․ որշմամբ նշանակվել է նախնական դատական նիստը՝ 05․10.2023 թվականին ժամը 10։30-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայր՝ (հասցեն` ք.Սիսիան, Գարեգին Նժդեհի 6, հեռ.0283-2-3220)։
Նշվածից ելնելով Դուք (կամ Ձեր ներկայացուցիչը) ծանուցվում եք ներկայանալու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայր՝ (հասցեն` ք.Սիսիան, Գարեգին Նժդեհի 6, հեռ.0283-2-3220), դատավոր Արտուր Հարությունյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով որպես / պատասխանող /նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սիսիանի նստավայրում (ՀՀ, ք. Սիսիան, Գ.Նժդեհի 6):
Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը։
Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283-2-32-20

Էլ. փոստ`