Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3300/02/23 քաղաքացիական գործով Նելլի Գևորգյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

13.09.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3300/02/23




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06 սեպտեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի Կարո Հակոբի Եղնուկյանի ընդդեմ Ժիրայր Մուրադյանի, Նելլի Գևորգյանի՝ վտարման պահանջի մասի,

ՊԱՐԶԵՑ

Կարո Հակոբի Եղնուկյանը 26.01.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Ժիրայր Մուրադյանի, Նելլի Գևորգյանի՝ վտարման պահանջի մասին, որը դատավոր Ա. Վարդանյանի 09.02.2023թ. որոշմամբ վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 04.05.2023թ. որոշմամբ Կարո Եղնուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և թիվ ԵԴ/3300/02/23 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 09.02.2023 թվականին կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվել է:
Դատարանի (դատավոր Ա. Մկրտչյան)՝ 01.08.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողները փոստային ծանուցմամբ ուղարկված դատավարական փաստաթղթերը ստացել են 19.08.2023թ.:
Պատասխանող Ժիրայր Մուրադյանի կողմից 05.09.2023թ. ներկայացվել է առարկություն:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-200-րդ հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2023թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`