Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/11881/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am
ԵԴ/11881/02/21

Ջեմմա Հայկազի Մայիլյանին
ՀՀ, ք. Երևան, Սվաճյան փողոց, 62 շենք, բնակարան 59

Ջեմմա Հայկազի Մայիլյանին
ՀՀ, ք. Երևան,Ֆուչիկի փողոց, 24 շենք, բնակարան 21

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/11881/02/21 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

Դատավորի օգնական Կ.Հովհաննիսյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.09.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում, քննարկելով թիվ ԵԴ/11881/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի «Կամուրջ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ջեմմա Հայկազի Մայիլյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ջեմմա Հայկազի Մայիլյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Դ. Մխեյան) 19.04.2021թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել գործը քննել պարզեցված վարույթի կարգով, իսկ վճռի հրապարակման օր է նշանակվել 18.08.2021թ.:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Դ. Մխեյան) 18.08.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
Դատարանի 18.08.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2022թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/11881/02/21 քաղաքացիական գործով 18.08.2021 թվականին կայացրած վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Թիվ ԵԴ/11881/02/21 քաղաքացիական գործը 20.06.2022թ. մակագրվել և 24.06.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/11881/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «Կամուրջ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ջեմմա Հայկազի Մայիլյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2023թ նոյեմբերի 27-ին, ժամը 10:15-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ











Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`