Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8238/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/8238/02/21

Համբարձում Ռուբիկի Վարդանյանին
/ՀՀ, ք. Երևան, Հր․ Աճառյան փողոց, 36/1 շենք, բնակարան 13/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/8238/02/21 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

Դատավորի օգնական Կ.Հովհաննիսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.09.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում, քննարկելով թիվ ԵԴ/8238/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Համբարձում Ռուբիկի Վարդանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Համբարձում Ռուբիկի Վարդանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ․ Պետրոսյան) 10.03.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը՝ բավարարվել։
Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-30-Ո-50 որոշմամբ նախագահող դատավոր Կ․ Պետրոսյանի լիազորությունները հրաժարականի հիմքով 13․05․2021 թվականից համարվել է դադարեցված։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա.Իսկանդարյան) 10.03.2021թ. կայացրել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/8283/02/22 քաղաքացիական գործը 27.04.2022թ. մակագրվել և 29.04.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2022թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.12.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/8238/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Համբարձում Ռուբիկի Վարդանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2023թ նոյեմբերի 27-ին, ժամը 10:20-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ












Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`