Գործ հա. ԵԴ2/4598/02/23 Պատասխանող՝ Գագիկ Խաչատրյանին Հասցե` ՀՀ, ք. Երևան, Տիչինայի փ., 31/1 տուն
10.10.2023
Որպես պատասխանող կողմ, 2024 թվականի փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ2/4598/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Ալվարդ Սմբատի Խաչատրյանի ընդդեմ Գագիկ Թորոսի Խաչատրյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասը բաժանելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրի հասցեն է Հալաբյան 41ա շենք/ 10-րդ հարկ, 1-ին դահլիճ/:
Դատավորի օգնական Անի Թելունց
Հասցե` Հալաբյան 41ա
Հեռ..` +37410 511-813
Էլ. փոստ`