Թիվ ԵԷԴ/0542/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
01.12.2023
ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, հեռ. 010287100
28.11.2023թ.
Քաղաքացիական գործ
ԵԷԴ/0542/02/13
Պատասխանող՝ Դավիթ Մելքոնյանին
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Նոր Արեշ 2-րդ փող., 37/1 տուն
Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԷԴ/0542/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Էլբիս Բաղդասարյանի ընդդեմ Նորա Խաչատրյանի` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող անշարժ գույքից բաժնեմասն առաձնացնելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Դատական նիստը նշանակվել է 05.02.2024թ., ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` 10287100
Էլ. փոստ`