Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/17968/02/22 քաղաքացիսկսն գործով դատական ծանուցագիր

17.01.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

«15» հունվարի 2024թ
ԵԴ/17968/02/22

Նունե Հենրիխի Մուսայելյանին
/հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր 19 փողոց, 6 շ., բն.14/
Ռուբինա Հենրիխի Մուսայելյանին
/հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր 19 փողոց, 6 շ., բն.14/
/հասցե՝ 9552 Քաննոնիեր քորտ, 404 Մանասաս, Վերջինիա 201110, ԱՄՆ/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/17968/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Գեորգի Հենրիխի Մուսայելյանի ընդդեմ Նունե Հենրիխի Մուսայելյանի և Ռուբինա Հենրիխի Մուսաելյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Նունե Հենրիխի Մուսայելյանի ընդդեմ Գեորգի Հենրիխի Մուսայելյանի, երրորդ անձ՝ Ռուբինա Հենրիխի Մուսաելյան՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով 04.12.2023թ. ժամը 10։30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է այլ հերթի՝ 2024թ. հունվարի 26-ին, ժամը 15։30-ին (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8) դատավոր Լիլիթ Սաղոյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/17968/02/22 քաղաքացիական գործով որպես սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցվոր/ ներկայացուցիչ և սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով երրորդ անձ/ ներկայացուցիչ նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Ծանոթություն:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Հետևաբար նշանակված դատական նիստին Ձեր անհարգելի բացակայությունը հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորման ուժով հակընդդեմ հայցն առանց քննության թողնելու համար։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (37410) 51-18-13

Էլ. փոստ`