Թիվ ՇԴ/7325/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
22.01.2024
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-5-0183
Գործ - № ՇԴ/7325/02/23
ՇԴ-25-
22 հունվարի 2024թ.
Թիվ ՇԴ/7325/02/23 քաղաքացիական գործով
պատասխանող՝ Լուսինե Գուրգենի Գրիգորյանին
/հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք,
գ.Շիրակ, Կենտրոնական փ., 9 փող., տուն 5/
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/7325/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի ««Ֆինքա» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հայկուշ Հովհաննեսի Մալումյանի և Լուսինե Գուրգենի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակվել է նախնական դատական նիստ՝ 2024թ․ փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի թիվ 7 դատական նիստերի դահլիճում (հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր., 7-րդ շենք):
ՀՀ քաղաքացիական դատաարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
ԴԱՏԱՎՈՐ` Հ.ԱՂԱՔԱՐՅԱՆ
Դատավորի օգնական՝ Ա.Իկիլիկյան
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am և դատական տեղեկատվական՝ www.datalex.am կայքերից:
Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7
Հեռ..` /0312-5-01-83/
Էլ. փոստ`