Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 07.02.2024թ. կայացած նիստի
07.02.2024
1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ՎԽ-026 լիցենզիա) կողմից 25.01.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 25.01.2024թ. ներկայացված վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված 2.3.22 «Վաղաժամ Շահում/Ըրլի Փեյաութ (Early Payout)» ֆունկցիայի.
ա) նկարագրությունից պարզ չէ՝ այն գործում է միայն ֆուտբոլի և բասկետբոլի խաղերի արդյունքների/ելքերի, թե նաև այլ սպորտաձևերի արդյունքների/ելքերի համար, եթե այո, ապա անհրաժեշտ է նշել նաև այդ սպորտաձևերը և դրանց համար սահմանված՝ «Զգալի առավելություն» հնարավորության միավորների մեծությունները:
բ) նկարագրության մեջ անհրաժեշտ է հստակ նշել այն բոլոր պայմանները, որոնք կարող են կիրառվել «Վաղաժամ Շահում/Ըրլի Փեյաութ (Early Payout)» ֆունկցիայի ակտիվ լինելու դեպքում:
2. Հիմք ընդունելով Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 18.01.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 18.01.2024թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 18.01.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 18.01.2024թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն: