ԵԴ/5585/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
14.02.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ԵԴ/5585/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
Լուսինե Պետրոսի Վաթյանին
ք. Երևան, Շերամի փողոց 15 շենք բն.6
Թիվ ԵԴ/5585/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի Համասփյուր Ժորայի Ալեքսանյանի ընդդեմ Երվանդ Հայկարամի Ալեքսանյանի, Լուսինե Պետրոսի Վաթյանի, Հայկարամ Ժորայի Ալեքսանյանի, Օֆիկ Մարտունի Ավետիսյանի և Փիրուզա Հայկարամի Ալեքսանյանի` բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա աննպատակահարմարության դեպքում, գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը բաժնային սեփականատերերի միջև նրանց բաժիններին հավասար բաշխելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 23.10.2023 թվականի վճռի դեմ Երվանդ Հայկարամի Ալեքսանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ( դատավոր Գ. Խաչատրյան) 30.01.2024 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի փողոց 23
Հեռ..` (+37410) 49-48-11 /316/
Էլ. փոստ`