Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/31224/02/23 քաղաքացիական գործով Էդգար Տոնոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

26.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/31224/02/23


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.02.2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆասթ Բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Էդգար Ղուկասի Տոնոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին.

ՊԱՐԶԵՑ

Դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/ 12.10.2023թ. որոշմամբ «Ֆասթ Բանկ» ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ Էդգար Ղուկասի Տոնոյաին՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ, որոշվել է քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 09.02.2024 թվականը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն` եթե քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝ անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
Դատարանն արձանագրում է, որ անհաժեշտ է պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանք՝ գրավադրված գույքը իրացված լինելու վերաբերյալ, ինչի մասին հայցվորը որևէ փաստական տվյալ չի ներկայացրել:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածով սահմանված հիմքը՝ գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու համար:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 199-րդ, 200-րդ, 297-րդ, 301-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ2/31224/02/23 քաղաքացիական գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
Լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին անդրադառնալ եզրափակիչ դատական ակտով:
2024 թվականի մարտի 21-ին, ժամը 14:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում /դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`