ՍԴ3/0468/02/20 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում
26.02.2024
Գործ ՍԴ3/0468/02/20
26 Փետրվարի 2024թ.
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ
Պատասխանող՝ Վարշամ Ռուբիկի Բարսեղյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, հ․Տաթև, Շինուհայր, 7փ․, տ․3
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍԴ3/0468/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Վիգեն Ռուբիկի Բարսեղյանի, Ռուբիկ Բագրատի Բարսեղյանի, Նուրիկ Արտեմի Բարսեղյանի, Վահե Ռուբիկի Բարսեղյանի, Վարշամ Ռուբիկի Բարսեղյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող` ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում գտնվող թիվ 1733532 սեփականության վկայականով անշարժ գույքից Վիգեն Ռուբիկի Բարսեղյանի բաժինն առանձնացնելու, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով Վիգեն Ռուբիկի Բարսեղյանի բաժինը ձեռք չբերելու դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին։
Նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մարտի 21-ին, ժամը՝ 11։30-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ․ Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք դատական նիստին որպես պատասխանող /ներկայացուցիչ/։
Անհրաժեշտ է ներկայանալ /ապահովել ներկայացուցչի մասնակցությունը/ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար։
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2
Հեռ..` (0285) 5-29-03
Էլ. փոստ`