թիվ ԿԴ/10392/02/22 քաղաքացիական գործով ծանուցագիր
28.02.2024
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/10392/02/22
ԴԴ23
,,____,,______________ 2024թ.
Լուիզա Ղալայանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք.
Վանաձոր, Անդրանիկի փողոց, 56/33
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
16.01.2024 թվականին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել Լուիզա Ղալայանի` կիրառված հայցի ապահովման միջոցի նկատմամբ հակընդդեմ ապահովում կիրառելու պահանջի մասին միջնորդություն:
Միջնորդությունը «Դատական համակարգ» էլեկտրոնային կառավարման ծրագրի միջոցով 16.01.2024 թվականին մակագրվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Արզումանյանին:
Միջնորդությունը, 17.01.2024 թվականին հանձնվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Արզումանյանի աշխատակազմին:
թիվ ԿԴ/10392/02/22 քաղաքացիական գործը 24.01.2024 թվականին հանձնվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Արզումանյանի աշխատակազմին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, կարող է միջնորդություն ներկայացնել իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատական նիստում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
Նշված հոդվածով սահմանված կարգով տեղեկացվում եք, որ միջնորդությունը կքննարկվի 2024 թվականի մարտի 15-ին, ժամը 10:30-ին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ընդհանուր իրավասության դատարանում (ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1) նշանակված դատական նիստի ընթացքում (դատական նիստերի դահլիճ 1):
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1
Հեռ..` +374 222 2-69-26
Էլ. փոստ`