Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ1/0020/02/24 քաղաքացիական գործով Երրորդ անձինք՝ Նունե Արտավազդի Հարությունյանի, Համլետ Արտավազդի Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․Տափերական, Գայի փ․, 2 շենք,բն․4

29.02.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԱՎԴ1/0020/02/24 քաղաքացիական գործով
Երրորդ անձինք՝ Նունե Արտավազդի Հարությունյանի, Համլետ Արտավազդի
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․Տափերական, Գայի փ․, 2 շենք,բն․4

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Շուշան Ղազարյան) վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ1/0020/02/24 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ ընկերության ընդդեմ Հրայր Արտավազդի Հարությունյանի, երրորդ անձինք՝ Թերեզա Գարսևանի Հարությունյանի, Նունե Արտավազդի Հարությունյանի, Համլետ Արտավազդի Հարությունյանի՝ բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին։ Նշված որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Դատարանը 13․02․2024 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները՝ սույնով ծանուցվում եք՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։ Հայցադիմումը և դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ՀՀ, Արարատի մարզ, ք․ Վեդի, Թումանյան 1)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
Դուք կարող եք դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 հասցեով կամ sh.ghazaryan@court.am էլեկտրոնային հասցեով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան 1

Հեռ..` 23424648

Էլ. փոստ`